Operativ.am-ը գրում է

Յեմենում իրավիճակը կվատթարանա 2019 թվականին, եթե միայն հակամարտող մարմինները չկնքեն խաղաղ համաձայնագիր եւ չկանխեն հումանիտար ճգնաժամը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը Դահոյում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ, հաղորդում է AFP-ն:

Ըստ նրա՝ բազմաթիվ յեմենցիներ մահանում են «շատ ողբերգական հանգամանքներում» սննդամթերքի ոչ բավարար արտադրության պատճառով: «Այն փաստը, որ դեռեւս սով չի հայտարարվել, ոչ մի կերպ չի նվազեցնում մեր մեծ անհանգստությունը Յեմենում սովի բարձր մակարդակի եւ շատ ողբերգական հանգամանքներում մահացող մարդկանց վերաբերյալ»,-ասել է Գուտերիշը: «Առանց խաղաղության 2019 թվականին մենք կբախվենք շատ ավելի վատթար իրավիճակի, քան այսօր»:
Հինգշաբթի Միավորված Ազգերի Կազմակերպությունը կնքել է կրակի դադարեցման համաձայնագիր միջազգայնորեն ճանաչված կառավարության եւ ապստամբ հուսիթների միջեւ Հոդեյդի նավահանգիստում զինված գործողություններին վերջ տալու նպատակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել