2003 թվականից ի վեր Վրաստանը հետևողականորեն գնում էր դեպի դեմոկրատիա՝ ամեն տարի ավելի ամրացնելով ազատական ու համամարդկային գաղափարները, յուրաքանչյուր տարի Արևմուտքի կողմից արժանանալով էլ ավելի ոգեշնչող գնահատականների, և կարելի էր վստահ ասել, որ Վրաստանի դեմոկրատիզացիան արդեն անկասելի է։ Եվ հենց այդ նույն ժամանակ Վրաստանի ոչ օֆիցիալ ղեկավար Բիձինա Իվանիշվիլին, տեսնելով, զգալով, որ իշխանություն փոխանցելու ժամանակն է, կառչեց իշխանությունից՝ նախագահական ընտրությունները կեղծելով: Հենց այդ ընտրություններն էին, որ միջազգային կազմակերպությունները գնահատեցին որպես «դեմոկրատիայի նահանջ», և հենց այդ ընտրությունների կեղծման պատճառով էր, որ հասարակության զգալի հատված ելնում է ոտքի իր իրավունքներն ու արժանապատվությունը պաշտպանելու՝ խաղաղ բողոքի ցույցեր կազմակերպելով, ինչն այսպես կոչված իշխանությունը փորձում է ոստիկանական ուժերով, բիրտ ուժ կիրառելով լռեցնել, թույլ չտալ:

Այսօր տեղի ունեցած դեպքերը Թելավիում ևս մեկ անգամ ապացուցեցին, որ այս իշխանությունն արդեն օրենքից դուրս է: 21-րդ դարում Եվրամիություն ու ՆԱՏՕ ցանկացող պետությունում արգելափակել ճանապարհներ, որ ցուցարարները չկարողանան արտահայտել իրենց բողոքը, և նրանց նկատմամբ կիրառել բռնություն՝ նոնսենս է:
Այս հանցավոր բանդան, որն ընտրությունները կեղծելով ուզուրպացրել է իշխանությունը, չունի այլ ռեսուրս իշխանությունը պահելու՝ բացի բռնությունից, և հենց այդ բռնությունն էր, որ նրանց ճակատագրական սխալն էր, և այլևս Վրաստանում իշխանափոխությունը կարճ ժամանակի հարց է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել