Չնայած որ հայկական կողմը հերքեց թուրքական ԶԼՄ-ների կողմից տարածած տեղեկությունը, իբր մեր ԱԳՆ նախարարը խուսափել է «ցեղասպանություն» բառից թուրքերին տրված հարցազրույցում, այնուամենայնիվ, հիշեցնեմ բոլորին մի քանի կարևոր հանգամանք այս հարցի շուրջ։ 

Ուրեմն՝ սենց. ես հասկանում եմ, որ մեծ քաղաքանանության մեջ գոյություն ունեն դիվանագիտական «նամյոկներ» այս կամ այլ հարցերի շուրջ, և դա հաճախակի արդարացված է, սակայն կան սահմաններ, որոնք չի կարելի անցնել, որովհետև այդ դեպքում թշնամիների մոտ կարող է թերի կարծիք ձևավորվել, թե մենք ինչ-որ զիջումների ենք պատրաստ մեզ համար սկզբունքային հարցերի հաշվին։

Խոսքն այս դեպքում Ցեղասպանության որակավորման մասին է։ Չի կարելի և անընդունելի է Հայոց ցեղասպանության շուրջ ինչ-որ բառախաղ տանել մի պարզ պատճառով՝

1. Դա ստեղծում է թյուր տպավորություն, թե մենք պատրաստ ենք ինչ-որ զիջումների մեր ազգի միլիոնավոր անմեղ նահատակների հիշատակի հաշվին,
2. Դա թուլացնում է Հայոց ցեղասպանության անհերքելի փաստի ընկալումն աշխարհի կողմից։
3. Դա ստեղծում է տպավորություն, թե մենք, առհասարակ, պատրաստ ենք զիջումների գնալ մեզ համար սկզբունքային հարցերի շուրջ,
4. Եվ ի վերջո, թուրքը մեզանից լավ գիտի, որ Ցեղասպանությունը տեղի է ունեցել (չի կարող հանցագործը չիմանալ իր հանցագործության մասին)․․․

Խաղաղասեր խաղերով տարվելուն զուգահեռ հիշեք մի բան՝ մեր ազգի մեծամասնությանը ոչնչացրել է թուրքը և այս պարագայում կասեմ միայն մի բան՝ թուրքը միշտ թուրք կմնա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել