Ինչպիսի գերազանց կլիներ, երբ Հայաստանում միշտ ընտրություններ լինեին: Խոստումներ` ասֆալտ, երեխաների համար խաղահրապարակ, նախընտրական շտաբ` շտաբի պետեր, ակտիվիստներ, սոցապ օգնություն` բրինձ,ալյուր, զատիկ` ձու, գինի: Այս գրավիչ <հիթ շքերթը> միշտ էլ կանաչ լույս է եղել ռոմանտիկ պատգամավորական թեկանծուների համար, արդյունքում` նրանք միշտ էլ ստանում են մոտակա տարիներին բաղձալի կոճակը սեղմելու հաճույքը, իսկ ժողովուրդն էլ` <շնից մազ պոկելն էլա քյար> ասացվածքի ևս մեկ ապացույց: Երեկ հետևողական դիտարկեցինք թիվ երրորդ ընտրատարածքի <քուչեքից> մեկում տեղակայված ՀՀԿ-ի նախընտրական շտաբը և արձանագրեցինք մի քանի գրավիչ փաստեր: Առաջինը` շտաբում չկարողացանք գտնել ոչ մի գրանցված աշխատակից, միայն հանդիպեցինք դռան մոտակայքում ոչ գրանցված երկու նարդի խաղացողների, ովքեր բուռն խաղից չկտրվելով` խորհուրդ տվեցին երկու ժամ հետո գալ: Այնուհետև ճշտեցինք, որ շտաբի պետը` իր տասնինը գրանցված աշխատակիցներով, արդեն կատարել են իրենց բոլոր պարտականությունները` աշխատավարձը ստացել են ու իրենց հարևանների անուն ազգանուններն ` հեռախոսահամարներով, հանձնել կուսակցականներին: Բացի դրանից հենց այս ընտրատարծքից տեղեկություններ ստացանք, որ մանկապարտեզների աշխատողները անկախ իրենց կամքից <հրավիրվել են> հանրապետականների ցույցին: Այս թեմայով, այսօր իմ բլոգում կարող եք ծանոթանալ մի քանի հետաքրքրաշարժ նորությունների:
Հովհաննես Եսայան