Երեկվանից շրջանառության մեջ դրված, ըստ օդում կախված լուրերի, թեմայի դուալությունը կայանում է նրանում, որ, էսպես խոսելով նախարարի ազատման մասին ու մատնանշելով ՀՀ վարչապետին, մոռանում եք մի շա՜տ կարևոր բան... Դրանով կոնկրետ ավտոմատ կամակատար ու թույլ եք անվանում Բակո Սահակյանին։
Լուրջ, դուք մտածում եք, որ վարչապետն անձնական վրեժխնդրությունից ելնելով կարող է մտնել Արցախի ներքին գործերի մեջ, պաշտոնից ազատել տա լրջագույն ֆիգուրներից մեկին, ու Բակո Սահակյանը հլու-հնազանդ ենթարկվի՞։ Կներեք, ուզում եք ասել, որ Արցախի նախագահը պաշտոնը պահելու համար կարող է Արցախի անվտանգության հարցը ստորադասել իր անձնականի՞ն։ Հազար ներողություն, դուք ձեզ ու՞մ տեղն եք դրել։
Զզվում եմ ցանկացած ստոր մանիպուլյացիաներից։ Ուշքի եկեք ու քիթներդ մի խոթեք Արցախի ներքին գործերի մեջ։ Ինձ համար Արցախի նախագահը՝ Բակո Սահակյանը, ամենաուժեղ ու ամենապետականամետ լիդերներից մեկն է, ու ես հավատում ու վստահում եմ իրեն, իր սկզբունքայնությանն ու բարոյական նկարագրին անվերապահորեն։