Նոր քաղաքական պայմաններում պետք է տեղ չունենան հայհոյանքը, պիտակավորումը, անձնական/ընտանեկան վիրավորանքը եւ նմանատիպ արատավոր երեւույթներ:
Քաղաքական մշակույթի նշաձողը պետք է բարձրացնել ու հասցնել ժամանակակից քաղաքականության իրականացման մշակույթի աստիճանին:
Քաղաքական մոտեցումների ու գաղափարների պայքարը պետք է կրի բացառապես մեկ նպատակ՝ արդար, բարեկեցիկ, հզոր եւ անվտանգ Հայաստան ունենալու բոլորիս երազանքը:
Քաղաքական համակարգը պետք է համալրվի նոր դերակատարներով ու գաղափարներով:
Առանց փաստարկների ու հիմնավոր դրդապատճառների հնչեցրած քաղաքական խոսքը, հայտարարությունը, ելույթը պետք է դառնան հանրության քննադատության առարկա:
Քաղաքական դեբատները պետք է հանդիսանան հայկական քաղաքական իրականության անբաժանելի տարրը:
Քաղաքական ուժերն ու գործիչները պետք է հարգեն միմյանց, բազմակարծությունն ու այլընտրանքային մտածելակերպը պետք է գերիշխող դառնան Հայաստանի քաղաքական կյանքում:
Քաղաքական պատասխանատվությունը պետք է լինի այբուբենային ճշմարտություն բոլորի համար:
ՀԳ. Այս ամենին հասնելու համար ինձնից կախված ամեն ինչ անելու եմ։ Համոզված եմ, որ մենք այլ ճանապարհ չունենք, քան քաղաքակիրթ քաղաքական մշակույթ ձեւավորելը: