Հայաստանում լրագրությունը երբեք այսքան ոչ պահանջված ու արժեզրկված չի եղել: Երբեք այսքան խորը չի եղել ԶԼՄ-ների միջև ճամբարավորումն ու բևեռացվածությունը: Երբեք այսքան թույլ չի եղել լրագրողական համերաշխությունը: Իշխանությունն առանց մամուլի էլ, սոցցանցերով ու պարբերական հավաքներով, ազատորեն շփվում է հանրության հետ, այլակարծիք քաղաքական գործիչների ամբիոն տալու դեպքում հանրայնորեն որակվում ես գրեթե ժողովրդի թշնամի, իշխանությանն «անհաճո» հարցեր տալու դեպքում՝ դառնում ատելության խոսքի թիրախ: Քաղհասարակության մյուս ինստիտուտներին երբեմն ստիպված ես փոխարինել, այն ինստիտուտներին, որոնք գերակտիվ էին, ասենք, մեկ տարի առաջ: Նախկին իշխանությունների դեմ պայքարի առաջամարտիկ ԶԼՄ-ներն ավարտված են համարում իրենց գործը: Ես ցավ եմ ապրում իմ մասնագիտության նման հանրային և լայնածավալ դեգրադացման համար ու «պահապան շան» գործառույթը քարոզչի ու գովերգողի դերով փոխարինելը դժվար եմ պատկերացնում...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել