168.am-ը գրում է.

Թելավիում առավոտից Վրաստանի նախագահի երդմնատվության արարողության նախապատրաստման աշխատանքներ են ընթանում: Իրակլի Երկրորդ արքայի պալատի առջեւ արդեն հավաքում են բեմի կոնստրուկցիաները, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:  Սպասվում է, որ դեկտեմբերի 10-ին Թելավի կժամանեն կազմակերպչական հանձնաժողովի անդամները:

«Կազմակերպչական հանձնաժողովի անդամները, որն ստեղծվել է վարչապետի հրամանագրով, ենթադրաբար կժամանեն օրվա երկրորդ կեսին եւ կհամաձայնեցնեն այն բանի վերջնական մանրամասները, թե ինչպիսին է լինելու բեմահարթակը եւ ինչ տեսք

ունենալու այդ տարածքը»,- Առաջին ալիքին հայտարարել է Թելավիի Պատմա-ազգագրական թանգարանի տնօրեն Գուրամ Ուրչուխիշվիլին: Վրաստանի նախագահի պաշտոնակալման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին Թելավիում: Արարաողությունից հետո ընդունելությունը պլանավորված է Ցինանդալում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել