Դեկտեմբերի 9-ի առավոտյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց Էջմիածին քաղաքի 14/11 ընտրական տեղամաս ուր մասնակցեց ՀՀ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը:

Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում Նորին սրբությունը մասնավորապես ասաց. «Քվեարկեցինք աղոթքով մեր երկրի կայունության, խաղաղության և առաջընթացի համար, որպեսզի մեր ժողովուրդն ապրի ապահով, անվտանգ ու բարօր կյանքով, սիրո և միաբանության մեջ: Թող Աստված օրհնի մեր երկիրը և աշխարհասփյուռ ազգս հայոց»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել