Բրիտանացի միլիոնատիրոջ դուստր Գրեյս Միլանը կորել է շուրջերկրյա ճանապարհորդության ժամանակ, այս մասին գրում է Metro-ն:
Առաջին երկիրը, ուր այցելել է երիտասարդ աղջիկը, Պերուն էր, իսկ երկու շաբաթ առաջ նա հասել էր Նոր Զելանդիա, ինչից հետո դադարել է կապի դուրս գալ հարազատների հետ:

Գրեյսի հայրը պատմել է, որ աղջիկը զանգահարում կամ գրում էր իրենց ամեն օր և անընդհատ լուսանկարներ ուղարկում ճամփորդությունից:

Ոստիկանությունից հայտնել են, որ գործով զբաղվում է ոստիկանության 25 աշխատակից, որոնք ժամեր շարունակ դիտում են տարբեր վայրերի անվտանգության տեսախցիկների տեսաձայնագրությունները՝ աղջկա տեղաշարժին հետևելու համար: Վերջին անգամ նրան նկատել են CityLife կոչվող հյուրանոցում, ինչից հետո Գրեյսին ոչ ոք չի տեսել:

Իրավապահները լուրջ մտահոգություններ ունեն և չեն բացառում սպանության վարկածը:

sei_43039722-4947sei_43269815-1dca

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել