Նյու Յորքի Christie՛s աճուրդում 18.3 մլն դոլարով կապույտ ադամանդ է վաճառվել: Այս մասին ասվում է աճուրդի տան հաղորդագրությունում: 8.08 կարատ կշռող և պլատինե շրջանակում գտնվող քարը նախապես 13–18 մլն դոլար է գնահատվել:

Աճուրդի ժամանակ արժեքով երկրորդ լոտն է դարձել պլատինե շղթան՝ 15.56 կարատ կշռող հազվագյուտ վարդագույն ադամանդով: Այն վաճառվել է 9.5 մլն դոլարով:

28,7 կարատ կշտող խոշոր ադամանդով պլատինե մատանին վաճառվել է 2,05 մլն դոլարով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել