PanARMENIAN.Net-ը գրում է.

«Հայաստանի հանրապետական կուսակցության» համամասնական ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանը հայտարարել է, ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանը ցանկացել է գնդակահարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, «Իմ քայլը» դաշինքով պատգամավորի թեկնածու Սասուն Միքայելյանին:

«Այդ փաստը շատերին է հայտնի, որ նման որոշում է եղել և ինչ-որ մարդիկ, այնուամենայնիվ, նրան համոզել են չանել դա, նաև այդ մասին ինձ անձամբ ասել է Վազգեն Սարգսյանը, բայց առայժմ այդ մանրամասների մեջ ես չեմ ուզում մտնել», - ասել է նա:

Ավելի վաղ Շահնազարյանն ասել էր, որ Սասուն Միքայելյանն Արցախյան պատերազմի այն հրամանատարներից մեկն էր, ովքեր ազատամարտի տարիներին զիջեցին Օմարի բարձունքները, ինչից հետո Վազգեն Սարգսյանը նույնիսկ ցանկանում էր գնդակահարել Սասուն Միքայելյանին։

Ի պատասխան Սասուն Միքայելյանը նշել էր, որ Օմարի բարձունքները գրավվել են մինչև իր՝ այնտեղ հասնելը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել