Երեկ Նիկոլը բանավեճի ամենաճարտար հռետորն էր, բայց ամոթխած և կմկմացող Սուրեն Սահակյանը բացահայտեց այն ճշմարտությունը, որից մնացածները խուսափում էին անցած յոթ ամիսների ընթացքում։ Նիկոլը համարյա ամեն ինչ արեց, որպեսզի իշխող համակարգը վերակազմավորվի ու նոր քաղաքական կյանք ստանա։ Նախկին համակարգի բազմաթիվ օդիոզ դեմքեր այսօր թաքուն ծառայում են Նիկոլին, իսկ նախորդ օլիգարխիկ համակարգը սպասարկող երկու հիմնական կուսակցությունները՝ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, մեծ հավանականությամբ անցնում են նոր Ազգային ժողով՝ դուրս թողելով քաղաքացիական ուժերին։ Եթե ձեզ հարց էիք տալիս, թե ինչո՞ւ հոկտեմբերի 2-ին նրանք «դավադրություն» սարքեցին, Նիկոլն էր դրանից արագ և առանց դիմադրության օգտվեց Ազգային ժողովը հապճեպ ցրելու և շտապ նոր ընտրություններ անցկացնելու համար, հիմա կարող եք ստանալ ձեր պատասխանը։ Ցավոք, քաղաքականությունն այն չէ, ինչ հաճախ թվում է փողոցներ փակող իդեալիստներին, այլ այն, ինչ ծածուկ տեղի է ունենում նրանց թիկունքում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: