168.am-ը գրում է.

Ամերիկյան կողմը Ռուսաստանի կողմից միջին եւ փոքր հեռահարության հրթիռների պայմանագրի խախտման ոչ մի կարգի ապացույցներ չի տրամադրել: Այս մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, լրագրողներին հայտարարել է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի նախազգուշացումն այն մասին, թե Վաշինգտոնը 60 օր հետո դուրս կգա ՄՓՀՀՊ-ից, եթե Մոսկվան չվերադառնա պայմանագրի կատարմանը:

Ինչպես նշել էՊուտինը, «պարոն Փոմպեոյի հայտարարությունը փոքր-ինչ ուշացած է, նախ, այնուամենայնիվ, ամերիկյան կողմը հայտարարեց, որ ինքը մտադիր է դուրս գալ միջին եւ փոքր հեռահարության հրթիռների պայմանագրից, իսկ հետո սկսեցին հիմնավորումներ փնտրել, թե իրենք ինչու պետք է դա անեն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել