Ուրեմն՝ տարեկան կտրվածքով Երևանում 71 միլիոն դրամի կարելի է անել հետևալ բաները․

- Ոռոգման ենթակառուցվածքներ - 74 միլիոն դրամ
- Վթարայնության աստիճանի հենապատերի նորոգում - 90 միլիոն դրամ
- Հրազդանի կիրճի բարեկարգում - 2 միլիոն դրամ
- Մայրուղիների և փողոցների վերանորոգում - 50 միլիոն դրամ
- Փողոցների պահպանում և շահագործում - 83 միլիոն դրամ
- Վերելակների վերանորոգում - 109 միլիոն դրամ
- Գետերի հուների մաքրում - 38 միլիոն դրամ
- Հասարակական զուգարանների պահպանում - ընդամենը 2 միլիոն դրամ
- Շենքերի և շինությունների հետազոտման աշխատանքներ - 15 միլիոն դրամ
- Վթարային պատշգամբներ - 53 միլիոն դրամ
- Կոյուղագծերի կառուցում - 4 միլիոն դրամ
- Առողջապահական կազմակերպությունների բժշկական սարքավորումների ձեռքբերում - 70 միլիոն դրամ։

Սա 2018-ի բյուջեով տարեկան ծրագրեր են, և այս շարքը կարելի է շարունակել։ Կտեսնենք 2019-ի բյուջերի վիճակը (համոզված եմ շատ բան չի փոխվել)։

Սա նույնն է, թե տանդ ջրի խողովակները պայթեն, առաստաղը կաթա, բայց դու նոր տոնածառ գնես։

Թե բա՝ նոր տոնածառ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել