Սա նույնն է, թե տանդ ջրի խողովակները պայթեն, առաստաղը կաթա, բայց դու նոր տոնածառ գնես. ի՞նչ կարելի էր անել նոր տոնածառի 71 միլիոն դրամով


23:00 , 3 դեկտեմբեր, 2018
Ուրեմն՝ տարեկան կտրվածքով Երևանում 71 միլիոն դրամի կարելի է անել հետևալ բաները․

- Ոռոգման ենթակառուցվածքներ - 74 միլիոն դրամ
- Վթարայնության աստիճանի հենապատերի նորոգում - 90 միլիոն դրամ
- Հրազդանի կիրճի բարեկարգում - 2 միլիոն դրամ
- Մայրուղիների և փողոցների վերանորոգում - 50 միլիոն դրամ
- Փողոցների պահպանում և շահագործում - 83 միլիոն դրամ
- Վերելակների վերանորոգում - 109 միլիոն դրամ
- Գետերի հուների մաքրում - 38 միլիոն դրամ
- Հասարակական զուգարանների պահպանում - ընդամենը 2 միլիոն դրամ
- Շենքերի և շինությունների հետազոտման աշխատանքներ - 15 միլիոն դրամ
- Վթարային պատշգամբներ - 53 միլիոն դրամ
- Կոյուղագծերի կառուցում - 4 միլիոն դրամ
- Առողջապահական կազմակերպությունների բժշկական սարքավորումների ձեռքբերում - 70 միլիոն դրամ։

Սա 2018-ի բյուջեով տարեկան ծրագրեր են, և այս շարքը կարելի է շարունակել։ Կտեսնենք 2019-ի բյուջերի վիճակը (համոզված եմ շատ բան չի փոխվել)։

Սա նույնն է, թե տանդ ջրի խողովակները պայթեն, առաստաղը կաթա, բայց դու նոր տոնածառ գնես։

Թե բա՝ նոր տոնածառ...