Armlur.am-ը գրում է.

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են ծաղկի խանութի աշխատակցուհու նկատմամբ դանակի գործադրմամբ կատարված ավազակային հարձակման դեպքի մի շարք հանգամանքներ: Մեկ անձի մեղադրանք է առաջադրվել: 
Նախնական տվյալներով՝ 2018 թվականի նոյեմբերի 30-ին՝ ժամը 05.36-ին, 46-ամյա տղամարդը, օգտվելով ծաղկի խանութ-սրահում վաճառողուհու միայնակ գտնվելու հանգամանքից, այցելել է խանութ-սրահ, իր հետ նախապես վերցրած դանակով աշխատակցուհու կյանքին և առողջությանը վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, այն է՝ որովայնի ձախ հատվածին սեղմելով, պահանջել է դրամարկղում առկա գումարն ու այլ արժեքավոր իրեր: Հնչեցված սպառնալիքներից ահաբեկված՝ ծաղկի սրահի աշխատակցուհին տղամարդուն տվել է դրամարկղում առկա 260.000 ՀՀ դրամ գումարը, «Լենովո A 328» մոդելի բջջային և «Պանասոնիկ» տեսակի հեռախոսները, ինչպես նաև՝ 3 հատ վարդ: 

Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել