Մի զարմացեք, թե ինչու ՀՀԿ-ն բանավեճերում ծրագրերից չի խոսում, այլ քննարկումը սկանդալի է վերածում. օբյեկտիվորեն, այդ ուժը հեռանում է իշխանությունից, շատ ճիշտ է անում, ով էլ նրա փոխարեն լիենր, դա կաներ: Եթե խորհրդարանական մեծամասնություն ստանալը իրատեսական չէ ու նպատակն է գոնե 5 տոկոս ստանալ, դա հնարավոր է, եթե թուլացնի Իմ քայլի էլեկտորատը, որը հիմանականում հենց իրենց էլեկտորատն էր նախկինում: Բնական է, որ այնտեղից կարող են ընտրող գողանալ, բայց ոչ ԲՀԿ-ից, ոչ Լուսավորից, ոչ Մենք-ից... Հետևաբար, Իմ քայլը ինքը պետք է որոշի, թե բանավեճերում ինչպես է վարվում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: