Կարդացի, որ Արմեն Աշոտյանը դատի ա տալու Արարատ Միրզոյանին «հանցագործների բանդա» բառակապակցության համար: Ավելի լավ նվեր Արարատ Միրզոյանը չէր կարող ակնկալել նախընտրական շրջանում: Վստահ եմ՝ դա Աշոտյանն էլ ա հասկանում:

Ինչ մեղքս թաքցնեմ, որպես կանոն հիանում եմ Հանրապետականների քաղտեխնոլոգիական հնարքներով, նույնիսկ որոշ էքսցենտրիկ դրսևորումներ են տեղավորվում ճիշտ PR ակցիայի շրջանակում: Այնինչ դրանք իրենց ցանկալի արդյունքներից շատ-շատ են հեռու: Ու մի շաբաթում դժվար բան փոխվեր:

Ըստ այդմ, եթե նույնիսկ քաղտեխնոլոգներն են համաձայնել խիստ կասկածելի հեռանկարով էս քայլին՝ Արարատին դատի տալուն, նշանակում ա՝ հասկացել են, որ վերջին կարճաժամկետ կիրառելի տեխնոլոգիան մնացել ա գլադիատորական հայփը, նույնիսկ եթե վստահ ես, որ պարտվելու ես:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել