Մի երկու օր առաջ անակնկալի եկա, երբ իմացա, որ փոխվարչապետ Ավինյանի ջանքերով Հայաստան է եկել մի ռուսական ընկերություն, որը պլանավորում է 285-340 միլիոն դոլլար ներդրում անել մեր պետությունում։ 250 չի, 350 չի... չէ հենց 285-ից 340։ Հստակ։ Հաշված ա։

Հետո իմացա, որ էդ ընկերության տարեկան շրջանառությունը 15,000 դոլլար է։ ՏԱՐԵԿԱՆ!! Այսինքն ամսեկան մոտ 1400 դոլլար։ Օրը մոտ 30 դոլլար կամ 15 հազար դրամ։ Օրական!! Կլորացրել եմ, իրականում դրանից քիչ ա ստացվում։

Սենց ասեմ՝ Թումանյան-Պրոսպեկտ խաչմերուկի մուրացկանի օրական ԵԿԱՄՈՒՏԸ 25-30 հազար դրամ ա։

Բարի գիշեր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել