15,000 դոլլար տարեկան շրջանառություն ունեցող ռուսական ընկերությունը պլանավորում է 285-340 միլիոն դոլար ներդրում անել Հայաստանում


00:28 , 2 դեկտեմբեր, 2018

Մի երկու օր առաջ անակնկալի եկա, երբ իմացա, որ փոխվարչապետ Ավինյանի ջանքերով Հայաստան է եկել մի ռուսական ընկերություն, որը պլանավորում է 285-340 միլիոն դոլլար ներդրում անել մեր պետությունում։ 250 չի, 350 չի... չէ հենց 285-ից 340։ Հստակ։ Հաշված ա։

Հետո իմացա, որ էդ ընկերության տարեկան շրջանառությունը 15,000 դոլլար է։ ՏԱՐԵԿԱՆ!! Այսինքն ամսեկան մոտ 1400 դոլլար։ Օրը մոտ 30 դոլլար կամ 15 հազար դրամ։ Օրական!! Կլորացրել եմ, իրականում դրանից քիչ ա ստացվում։

Սենց ասեմ՝ Թումանյան-Պրոսպեկտ խաչմերուկի մուրացկանի օրական ԵԿԱՄՈՒՏԸ 25-30 հազար դրամ ա։

Բարի գիշեր։