Հետազոտությունները ցույց են տվել, որ հիվանդանոցային պայմաններում հիվանդները շատ անհանգիստ են քնում և զարթնում են ցանկացած ձայնից։ Իսկ ամուր քունը շատ կարևոր է առողջանալու համար։ Հոլանդական Amsterdam UMC հիվանդանոցը որոշել է լուծել այս խնդիրը։ Նրանք փոխարինել են բոլոր մահճակալները, իսկ հիվանդներին էլ տվել են քնելու համար նախատեսված դիմակներ։ Նրանք նաև իրենց ձեռքերով սպիտակեղենի դիզայն են ստեղծել։
Հին Ճապոնական ավանդույթը ասում է, որ եթե 1000 թղթե կռունկ պատրաստեք, ձեզ հաջողությունն ու առողջությունը կայցելեն։



Հենց այս գաղափարն էլ ընկել է նոր դիզայնի հիմքում։

Աշխատողները իրենց ձեռքերով պատրաստել են 1000 թղթե կռունկ, որի մի մասը օգտագործվել է հիվանդասենյակները զարդարելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել