168.am-ը գրում է.
Փարիզի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել բենզինի թանկացման դեմ բողոքի դուրս եկած ցուցարարների նկատմամբ: Ձերբակալվել է 24 մարդ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցող բողոքի ակցիաների հետևանքով փակ մետրոյի են կենտրոնական կայարանները: Քաղաքում կարգուկանոնի պահպանմանը հետևում են 6 հազար ոստիկան ու ժանդարմ:
Ֆրանսիայում բենզինի թանկացումների դեմ «դեղին բաճկոնների» բողոքի լայնամասշտաբ ակցիաներ էին սկսվել նոյեմբերի 17-ից: Նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ իշխանությունները հասկանում են ժողովրդի անհանգստությունը, սակայն սակագինը չեն փոխելու:
Երկրում հունվարի 1-ից բենզինի գինը մեկ լիտրի դիմաց ավելանալու է 2.9, իսկ դիզելինը՝ 6.5 եվրոցենտով:
Նյութի աղբյուր՝ https://168.am/2018/12/01/1050445.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել