Ֆինանսապես ապահովված մարդկաց շրջանում զբոսաշրջության նոր տեսակի նկատմամբ հետաքրքրություն է բորբոքվել՝ գրում է Financial Times թերթը:

Տիեզերական զբոսաշրջության նկատմամբ հետաքրքրոթյուն է տարածվել այն հարուստ մարդկանց շրջանում, ովքեր ձանձրացել են արդեն ավանդական հանգստից։

Արդեն կան մի շարք գործակալություններ, որոնք զբաղվում են տիեզերական զբոսաշրջությամբ։ Չնայած նրան, որ այժմ այն շատ թանկ հաճույք է (մեկ տոմսի արժեքը՝ 250 հազար դոլար), գնալով այն կսկսի ավելի մատչելի դառնալ այլոց համար։

Այսպիսով, գործարարը և Virgin Galactic-ի հիմնադիր Ռիչարդ Բրանսոնի խոսքով՝ գինը աստիճանաբար կնվազի, քանի որ ընկերությունը ընդլայնում է տիեզերանավերի կազմը: Նա հույս ունի, որ առաջիկա տասնամյակում գինը կարող է նվազել 40 հազար դոլարով:

Հոդվածում նշվում է, որ առաջին տիեզերական չվերթները Virgin Galactic-ին պատվիրել են շուրջ 600 մարդ: Նրանց թվում են ամերիկացի հայտնի դերասաններ Բրեդ Փիթը, Լեոնարդո դի Կապրիոն, Թոմ Հենքսը, Քեթի Փերին: Սպասվում է, որ առաջին թռիչքը տեղի կունենա մոտակա ամիսների ընթացքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել