Համարվում է, որ երջանկությունը հարաբերական հասկացություն է։ Յուրաքանչյուրս ունենք մեր սեփականը, սակայն հոգեբանները և նեյրոբիոլոգներն այսպես չեն մտածում։ Նրանք գիտեն, թե ինչն է մեզ երջանկացնում և ինչը՝ ոչ։ Շատ հաճախ մենք մեզ վատ ենք զգում, և դրա պատճառը կարող են լինել մի շարք վիրավորական երևույթներ և ամենօրյա մանր ծեսերը, որոնց վրա սովորաբար մենք ուշադրություն չենք դարձնում։

Մենք իմացել ենք, թե երջանիկ լինելու համար ինչերից է հարկավոր խուսափել, և կազմել ենք վնասակար երևույթների մի շարք, որոնք հարկավոր չէ անել։

Անընդհատ նստած եք

Համակարգիչների ի հայտ գալու և համացանցի տարածվելու հետ մեկտեղ մեծ տարածում է ստացել նաև նստակյաց աշխատանքը։ Երեկոյան մենք նստում ենք մեքենա կամ էլ հասարակական տրանսպորտ, իսկ տանը կրկին նստում ենք՝ հեռուստացույց դիտելու և ընկերների հետ շփվելու համար։

Առանց շարժման էնդորֆինի և երջանկության համար պատասխանատու մնացած հորմոնների քանակը նվազում է։ Ամեն օր կեսժամյա քայլը կամ էլ շաբաթական երկանգամյա մարզումները ձեզ ավելի առույգ և կյանքից գոհ կդարձնեն։

Խուսափում եք մտերմությունից

Գիտնականների անկախ հետազոտություններն ապացուցում են, որ այն մարդիկ, ովքեր ունեն ամուր կապվածություն ինչ-որ մեկի հետ, ավելի երկար են ապրում և ավելի քիչ են հիվանդանում։

Ձեր երջանկությունն ապահովում է ամուր սերը և ոչ թե հարստությունն ու սոցիալական դիրքը։ Եթե դուք բավականաչափ միջոցներ ունեք, սակայն կյանքից քիչ եք հաճույք ստանում, մտածեք, միգուցե ամուր հարաբերությունները հենց այն են, ինչ հարկավոր է ձեզ։

Ամբողջ օրը փակ շինությունների մեջ եք անցկացնում

Գրեթե բոլորն էլ հասկանում են, որ «տուն-աշխատանք-տուն» ապրելակերպը չի նպաստում երջանկությանը, սակայն պարզվել է, որ կինոթատրոնը, ակումբները, ռեստորաններն ու այլ վայրերը նույնպես չեն օգնում վայելել կյանքը։

Իսկ ահա բնությունը և հատկապես անծանութ վայրերն իրոք կարող են երջանկացնել։ Այս վայրերը բարձրացնում են տրամադրությունն ու ինքնագնահատականը։ Հոգեբաններն այն անվանում են արկածային թերապիա։ Միևնույն ժամանակ կարևոր չէ՝ ուրիշ երկիր կգնաք, թե հարևան գյուղ։

Ստեղծագործությամբ չեք զբաղվում

Ստեղծագործելը մեզ հարկավոր է ոչ թե գումար վաստակելու, այլ առողջության համար։ Ապացուցված է, որ ցանկացած կրեատիվ գործունեություն իջեցնում է սթրեսը, բարձրացնում է տրամադրությունը և օգնում է արագ հաղթահարել դեպրեսիան։

Պետք է հասկանալ, որ ստեղծագործական գործունեությունը ոչ միայն երգելը կամ նկարելն է, այլ նաև ցանկացած աշխատանք, որին յուրովի եք մոտենում։

Երջանկությունը նպատակ չէ, որին հարկավոր է հասնել։ Այն առաջանում է ամենօրյա մանրունքներից, հետևաբար մենք այն կարող ենք ստեղծել ամեն պահի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել