Զարդերը հզոր զենք են․ դրանք կարող են ձեզ ցնցող տեսք հաղորդել, բայց կարող են նաև վերածել ամանորյա տոնածառի։ Այս հոդվածը ձեզ կտա մի քանի խորհուրդ այն մասին, թե ինչպես զարդերը կրել գրագետ։

Որքան ուշ ժամ, այնքան շատ զարդեր

Սա նման է դիմահարդարմանը։ Համաձայնեք, որ մեծ ականջօղերը, շքեղ վզնոցներն ու կախազարդերն առավոտյան կամ ցերեկը չափից դուրս էքստրավագանտ են նայվում, եթե ոչ անճաշակ։ Դրանք թողեք երեկոյան ժամերի համար։

Ճիշտ շեշտադրումներ արեք

Պետք չէ միանգամից կրել բոլոր զարդերը։ Դեմքը և դեկոլտեն չպետք է միաժամանակ լինեն ընդգծված, այսինքն՝ եթե կրում եք ականջօղեր, հաջորդ զարդը կարող է լինել թևնոցը։

Ընդգծեք ձեր առավելությունները

Երկար վիզ, գեղեցիկ ձեռքեր, նուրբ մատներ․ ամեն կին ունի իր առավելությունը։ Ուստի զարդեր կրեք այդ գեղեցկություններն ընդգծելու համար։ Սակայն կարող եք անել նաև հակառակը․ զարդերի շնորհիվ կոծկեք ձեր թերությունները։

Որքան հասարակ հագուստ, այնքան շատ զարդեր

Դուք չպետք է ձանձրալի տեսք ունենաք։ Մոնոտոն լուքերը կարող եք լրացնել մեծ, վառ գույների զարդերով։ Մի մոռացեք նաև հակառակի մասին․ եթե հագուստն իր վրա արդեն ունի զարդարանքներ, խուսափեք զարդեր կրելուց։

Մի վախեցեք ոսկին ու արծաթը համատեղելուց

Նախկինում այսպիսի էքսպերիմենտները խիստ արգելք էին, բայց մեր ինչի՞ն են պետք ավելորդ շրջանակները։ Կարևորը չափը չանցնելն է և տեսքն ընդհանուր ոճում պահելը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել