Արցախի գործիչների ու Բակո Սահակյանին ուղղված հիստերիկ հայտարարությունը վերստին ապացուցեց, որ անցած գրեթե ութ ամիսներին Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագրի մակարդակից ոչ մի սանիտիմետր չի աճել: Մարդը պետական մտածողություն չունի ու երբեք չի էլ ունենա: Չունի գիտակցում, որ դիմացը ոչ թե իր մսուր-մանկապարտեզն ա կանգնած, այլ պետություն, բանակ ստեղծած մարդիկ են, որոնք նվազագույնը հարգանքի են արժանի: Մոտավոր չի էլ պատկերացնում, թե ինչ հետևանքներ են ունենալու իր հայտարարությունները, որովհետև սեփական հայտարարությունների համար պատասխանատվություն չկրող նույն լրագրող Նիկոլն ա մնացել:
Կասկած չունեմ, որ Նիկոլի «տունն» իր մանրախնդրությունն ու պարզունակությունն են քանդելու: Դեռ հանրային աջակցություն ունի, չի զգում հետևանքները, բայց դեռ․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել