keyboard_arrow_up
Բլոգոլորտ
մամուլ

Գիտնականները պարզել են, թե որ մարզաձևերն են երկարացնում կյանքը

visibility 481 commentմեկնաբանել

Բոլոր այն մարզաձևերը, որոնք կապված են դիմացկունության ամրապնդման հետ, նկատելիորեն ավելի շատ են երկարացնում կյանքը և ավելի լավ են ազդում մարդու առողջության վրա, քան մարզումների մյուս ձևերը: Այս եզրակացությանն են եկել գիտնականները, որոնք իրենց հոդվածը հրապարակել են European Heart Journal հանդեսում:

«Բոլոր բժիշկները խորհուրդ են տալիս զբաղվել սպորտով, սակայն ոչ ոք չի անցկացրել այն բանի ընդգրկուն ստուգումներ, թե ինչպես է այն ազդում մարդու իրական երկարակեցության վրա, քանի որ նման փորձերը դժվար է կազմակերպել և էլ ավելի դժվար է դրանց համար փող գտնելը: Մեր գիտափորձին մասնակցել է ընդամենը 124 մարդ, սակայն դա էլ է բավարար եղել, որպեսզի ռեկորդ սահմանվի և բացահայտվի հետաքրքիր փաստը»,- հայտարարել է Ուլրիխ Լաուֆսը՝ Լայպցիգի համալսարանից (Գերմանիա):

Վերջին տարիներին գիտնականներն սկսել են ակտիվորեն հետաքրքրվել այն բանով, թե ինչպես են տարբեր մարզաձևերը և ֆիզիկական ծանրաբեռնվածություններն ազդում ոչ միայն մարդու մկանների վիճակի և մետաբոլիզմի, այլև նրանց կյանքի տևողության և դրա որակի վրա ծերության տարիներին: Օրինակ՝ մի քանի տարի առաջ Բելգիայի գիտնականները հայտնաբերել են, որ լիցքային վարժությունների տարբեր ձևերը դանդաղեցնում են ծերացումը և երիտասարդացնում մարդու բջիջները՝ նրանց ստիպելով սպիտակուցներ արտադրել, որոնք պատասխանատու են այսպես կոչված տելոմերների, քրոմոսոմների ծայրամասերի նորոգման համար: Ավելի ուշ նրանց ավստրալացի գործընկերները վերլուծել են այն, թե տարբեր մարզաձևերն ինչպես են ազդել Մեծ Բրիտանիայի տարեց բնակիչների կյանքի տևողության վրա, և եկել են այն եզրակացության, որ դրանցից բնավ ոչ բոլորն են կյանքը երկարացնում:

Օրինակ՝ նման հատկություններ են ունեցել թենիսը, աերոբիկան և հեծանվավազքը, իսկ ֆուտբոլը և վազքը գրեթե չեն ազդել երկարակեցության վրա: Վերլուծելով նմանօրինակ բոլոր փորձերի արդյունքները՝ Լաուֆսը և նրա գործընկերներն ուշադրություն են դարձրել հետաքրքրական օրինաչափության վրա. վարժությունների բոլոր տեսակները, որոնք առավել օգտակար են օրգանիզմի համար, պատկանել են այսպես կոչված «դիմացկունության ամրապնդման մարզումների» թվին, որոնք կարգավորում են սրտի աշխատանքը և օգնում են մկաններին ավելի արդյունավետորեն օգտագործել թթվածինը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել  

Տես նաև՝