Ավստրալացի դիետոլոգ Ջեսիկա Սեպելը բարձր կալորիականությամբ ուտեստներին այլընտրանք է առաջարկել՝ գրում է Daily Mail-ը։

Նախ Սեպելը խորհուրդ է տվել պիցայի ավանդական հումքը փոխարինել ծաղկակաղամբով, այնուհետև ալյուրից պատրաստված մակարոնի փոխարեն խորհուրդ է տվել օգտագործել բարակ կտրատած ցուկինի, ինչպես նաև ոլոռից, կարմիր լոբուց կամ բրնձից պատրաստված մակարոն։

Սեպելի խոսքով՝ նուշի կաթը կակաոյով կարող է փոխարինել տաք շոկոլադին քնելուց առաջ։ Դիետոլոգը նաև առողջ պաղպաղակի բաղադրատոմս է առաջարկում։ Այն պատրաստելու համար պետք է հարիչով հարել սառեցված բանանը, նշի կաթը և մի փոքր ծովի աղ, դարչին և թխկու օշարակը այնքան, մինչև դառնա պաղպաղակի խտությամբ թանձրուք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել