Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը երկհարկանի Boeing 747 ինքնաթիռ է ձեռք բերել: Օդանավի լուսանկարներն Instagram-ի իր էջում հրապարակել է նրա կինը՝ Քիմ Քարդաշյանը, փոխանցում է ET Online-ը:

Ինքնաթիռն ունի մի քանի ննջարան, հանգստի սենյակ և մարզասրահ: Քիմ Քարդաշյանը հայտարարել է, որ օդանավ է բարձրացել իր ֆիթնես մարզչի հետ միասին, որպեսզի ուղևորության ընթացքում մարզվելու հնարավորություն ունենա:

«Առանձնապես ոչինչ, պարզապես թռչում ենք մասնավոր [Boeing] 747-ով… Մասնավոր: Ես այսպիսի բան անգամ չէի լսել»,- ասել է նա ռեալիթի շոուում ցուցադրված տեսագրությունում, երբ Քանյե Ուեսթն օդանավ էր բարձրանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել