Նայեցի Փաշինյանի՝ երեկվա լայվը։ Հոգեկան առողջությանը չեմ անդրադառնում, կարծում եմ՝ ապագայում համապատասխան մասնագետները կտան գնահատական, ուսումնասիրության համար բավարար քանակի նյութեր կան։ Ուզում եմ անդրադառնալ էն սպառնալիքներին, որ. «Չփորձեք աչոկ հավաքել Սասունի խոսքերի վրա։ Հա, մի քիչ սխալ ա ձևակերպել, բայց հանկարծ չփորձեք»։
Հիմա ուզում եմ հասկանալ՝ էդ խի՞ պիտի ուրիշ ուժերը չփորձեն դրա վրա աչոկ հավաքել էլի։ Էդ ո՞նց ա լինում, որ էսքան տարի սրա-նրա ասածի վրա ԱԺ ամբիոնից մատ թափ տալով աչոկ էիր հավաքում, հիմա ուրիշներին չի կարելի։ Էս անտերը մրցակցությո՞ւն ա, թե՞ մոնոպոլիա։ Թիմակիցդ տուֆտել ա։ Ու դա ուղղակի մի նախադասություն չէ, ինչպես դու ես փորձում ներկայացնել։ Խոսքերը, վերջիվերջո, մտքերի վերբալ արտահայտումն են, ուստի դա իր միտքն է, իր մոտեցումը, իր մտածելակերպը։ Էդ սաղ մի կողմ ես դնում ու սկսում սպառնալը։ Էս ի՞նչ ա, լավ։
Հասկացանք՝ ուժեղ տղա ես, է հետո՞։ Դու կարաս թիմակցիդ ասես, որ խոսելուց առաջ մտածի, դու կարաս ժողովրդին ասես, որ հիմա փորձելու են աչոկ հավաքել դրա վրա, արա, բայց ի՞նչ գործ ունես ուրիշի աչոկ հավաքելու հետ։ Ո՞նց ես թույլ տալիս քեզ սպառնալ, թե աչոկ մի հավաքեք։ Թե չէ ի՞նչ է։ Ի՞նչ ես անելու, որ աչոկ հավաքեն։ Ասֆալտի՞ն ես փռելու։ ))
Լուրջ, էս լրիվ գժանոց ա։ Պրիչյոմ, սանիտար չկա։ Ղեկավարումն անցել ա ամենահամոզիչ պացիենտին։