Yerkir.am-ը գրում է.

Գերմանիայի  Բունդեսթագի` արտաքին քաղաքական հարցերով կոմիտեի ղեկավար Նորբերտ Ռետգենը մեկնաբանել է Կերչի նեղուցում ստեղծված իրավիճակը. հայտնում է Газета.ру-ն:

Նա ափսոսանք է հայտնել տարածաշրջանում իրավիճակի սրման հետ կապված: Պաշտոնյայի կարծիքով` միջադեպը ցույց է տալիս, որ ռուսական կողմը շահագրգռված չէ Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ բանակցություններ վարել:

Երեկ ուկրաինական մի քանի նավեր հատել են ՌԴ-ի սահմանը: Դրանք մտել են ռուսական` ժամանակավորապես փակ ջրատարածք և չեն ենթարկվել ռուսական կողմի նախազգուշացումներին: Ռուսական կողմը կրակ է բացել, վիրավորվել է 3 ուկրաինացի զինվորական, նրանց բժշկական օգնություն են ցույց տվել, կյանքին սպառնացող վտանգ չկա: Նավերը ձերբակալվել են:

ՌԴ-ն քրեական գործ է հարուցել և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ հրավիրել Ազովի ծովում ստեղծված իրավիճակի հետ կապված:

Ուկրաինան կատարվածից հետո ռազմական դրություն հայտարարելու մասին որոշում է կայացրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել