Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հրապարակել է Սիրիայի հիվանդանոցներից մեկում արված տեսանյութը, որում ներկայացված են նոյեմբերի 24-ին Հալեպի դեմ իրականացված քիմիական արկերով հարձակման հետևանքները:

Ինչպես նշում է gazeta.ru-ն, քիմիական հարձակման թիրախում է հայտնվել Հալեպի ալ-Խալիդիա շրջանը, որի հետևանքով թունավորվել էր 48 խաղաղ բնակիչ: Նրանք տառապել են շնչահեղձությունից և շտապ տեղափոխվել են հիվանդանոց:

Սիրիայի կառավարական բանակը պատասխան հարված է հասցրել Հալեպի վրա հարձակման ժամանակ քլոր պարունակող արկեր կիրառած գրոհայիններին: Բանակի հարվածներն ուղղվել են այն դիրքերին, որոնցից արձակվել են քիմիական զենքով արկերը: Արդյունքում գրոհայինների շարքերում էական կորուստներ են գրանցվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել