Նիկոլ Փաշինյանի հրավիրած երթը, որը մեկնարկել է Նոր Նորքի 6-րդ զանգվածից, արդեն հասել է Քանաքեռ- Զեյթուն: Փաշինյանի հորդորով երթի մասնակիցները ծափահարություններով ողջունում են իրենց հանդիպող քաղաքացիներին: 

Փաշինյանը հայտարարեց. «Այսօրվա երթով մենք ամփոփում ենք ժողովրդական հեղափոխության առաջին շրջափուլը, և այսօրվանից մեկնարկում է ժողովրդական հեղափոխության երկրորդ շրջափուլը, որի ընթացքում պետք է իրականացնենք տնտեսական հեղափոխություն: Ինչպես քաղաքական հեղափոխությունը հնարավոր դարձավ միլիոնավոր հայերի մասնակցությամբ, այնպես էլ տնտեսական հեղափոխությանը մեզանից յուրաքանչյուրը պետք է իր նպաստը բերի»: 

«Ով հաղթած է, «սիգնալ» տա», «Կեցցե հայ ժողովուրդը» վանկարկումներով քայլերթը շարունակվում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել