Քանի խաղադրույքները չեն արգելել, առաջարկում եմ պարապ վախտվա խաղալիք՝ նախընտրական կանխատեսումներ:
Խաղի պայմաններն են՝
ա. Թեթև տանել, սա խաղ է
բ. Չվախենալ սխալվելուց․ առանց համարձակության խաղ չկա
գ. Խաղը ծախված է...
դ. Դրույքները նախնական են և փոփոխելի՝ ըստ իրավիճակի զարգացման։
Իմ դրույքներն այս պահին
Առաջին տեղը հասկանալի է՝ «Իմ քայլ»: Բայց Երևանի 80 տոկոսը չի լինելու: Ես ռիսկ կանեի դնել 60-ի վրա: Կախված հանգամանքներից՝ կարող է բարձրանալ կամ իջնել մի 10 տոկոսի սահմաններում:
Դուք կարող եք ինձ վատ մարդ համարել, բայց երկրորդ տեղը կարող է վերցնել, այո, ՀՀԿ-ն: Իրանց գործն ամենահեշտն է էս ընտրարշավում: Իրանք տեղով սև են, իրանք իրանց վրա դա վերցրել են, իրանք խնդիր չունեն ոնց ուզեն, առանց արգելքների քննադատել, կորցնելու բան էլ չունեն, ու ինչքան մյուս մասնակիցները իրանց սևացնելու վրա կառուցեն իրանց քարոզչությունը (իսկ ուրիշ ինչի՞ վրա կառուցեն, Նիկոլանց չհաշված), այդքան իրանց լավ, քանզի, սևեր բոլոր երկրների, միացեք:
Դուք կարաք ինձ ավելի վատ մարդ համարեք, բայց երրորդ տեղի համար ես առավել իրական հավակնորդ կհամարեի «Սասնա ծռեր» կուսակցությանը: Իրանց գործն էլ է համեմատաբար հեշտ: Իրանք հստակ տարբերվում են Նիկոլենցից, ապացուցելու չունեն, որ տարբեր են, բայց նաև ՀՀԿ-ի հետ իրանց ոչ ոք չի խառնի, եթե Նիկոլենց քննադատեն:
Ի դեպ, երկրորդ-երրորդ տեղ ասելով շատ բան չպատկերացնեք․ մարդ ա մի 5-7 տոկոսն էլ լավ է:
Դժվարանում եմ գնահատել ԲՀԿ-ի շանսերը: Հետաքրքիր կլինի տեսնել, թե իրենց ցանցը ինչպես է աշխատելու նոր պայմաններում: Ես կհամարձակվեի իրենց շանսերը ցածր գնահատել՝ 4 տեղ: Երևանի ընտրությունները հիշում եմ, դա կապ չունի:
Հեչ լավ չեն մյուսների գործերը: Պարզ չէ, թե «Լույսն» ու «Մենքն» ինչի վրա պիտի կառուցեն իրենց քարոզարշավը: Ինչո՞վ են իրենք տարբեր Նիկոլից շարքային ընտրողի տեսակետից, եթե տարբեր են, ուրեմն՝ որքանով լավն են, իսկ եթե տարբեր չեն, ապա ինչո՞ւ Նիկոլի հետ չեն, էլ չասած, թե ինչով են իրարից տարբերվում:
Կամ մեկ էլ «ՔՈ»-ն: Գուցե ունեն Երևանի կենտրնում իրենց թիրախ լսարանը, բայց կարծում եմ՝ սա էլ չի աշխատի: Իրենց գործը պետք է լինի հաջորդ ընտրությունների համար փոքրիկ պլացդարմ ստեղծելը:
Մյուսների մասին բան չունեմ ասելու:
Դուք ասեք:
Հատկապես ասեք, որ ես շատ սխալ եմ: Ու եթե ճիշտ լինեմ, ինչքան եք տալիս ու ինչ: Ճ