Սցենար առաջին: Եթե Փաշինյանը մեկնի Մինսկ, ապա Լուկաշենկոյի հետ հանդիպումն անխուսափելի է: Դա լավ հնարավորություն է քննարկելու և մեղմելու երկկողմ լարված հարաբերությունները մինչև դեկտեմբերի 6-ի ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպումը: Այս պարագայում կոմպրոմիսն առավել կենսունակ է թվում:

Սցենար երկրորդ: Վարչապետը չի մեկնում Մինսկ, փորձ է կատարվում լարվածությունը թուլացնել այլ խողովակներով: Այս պարագայում առավել բարդ է լինելու դեկտեմբերի 6-ին գալ ընդհանուր հայտարարի: Մեծ հավանականություն կա, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար չի ընտրվի, իսկ այս դեպքում ժամանակը մեր օգտին չի աշխատում:

Կասկածից վեր է, որ բելառուսական կողմի հետ պետք է պայմանավորվել և որքան շուտ, այնքան լավ: Կարծում եմ նաև, որ Լուկաշենկոն, այդուհանդերձ, բացատրություն տալու է Փաշինյանին, բայց ոչ հանրային դաշտում, այլ փակ դռների ետևում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել