168.am-ը գրում է.
Նրանք ցանկանում են առաջինը լինել, ցնցող տպավորություն գործել: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար ընկերությունը գործիք է, ոչ թե նպատակ: Նրանք վտանգավոր են, քանի որ անկանխատեսելի են:
Առյուծ: Դժվարությամբ են համակերպվում մյուսների երջանկության և հաջողության հետ: Տանել չեն կարողանում մրցակիցներին: Առյուծները միայն մի ցանկություն ունեն՝ փայլել և ուշադրության կենտրոնում լինել, և նրանք պատրաստ են ամեն ինչ անել՝ դրան հասնելու համար:
Որպես կանոն՝ կենդանակերպի այս նշանի կին ներկայացուցիչները գերադասում են լինել մարդկանց շրջապատում, որոնք ինտելեկտուալ կարողություններով զիջում են իրենց՝ նրանցից բարձր թվալու համար:
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար ընկերությունը գործիք է, և ոչ թե՝ նպատակ:
Ձկներ: Զգացմունքային են, չափազանց երազկոտ, հաճախ են սիրահարվում և արագ կորցնում են հետաքրքրությունը: Տանել չեն կարողանում ավելորդ պարտականություններ և պատասխանատվություն: Տղամարդիկ անսահման գրավիչ են համարում Ձկներին: Այս կանայք արժանանում են գնահատանքի: Կարելի է ասել՝ նրանց ուժը թուլությունն է:
Խոյ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն իրենց փորձառու հոգեբան են համարում, կարծում են, թե լավագույնն են, սիրում են «բուժել» շրջապատին: Խորհուրդ է տրվում գաղտնիքները չբացահայտել Խոյերի առաջ. որքան քիչ բան գիտեն նրանք ձեր մասին, այնքան լավ: Կին Խոյերի աքիլեսյան գարշապարը քծնանքն է:
Խեցգետին: Կին Խեցգետինները կարող են զգացմունքային ու գրավիչ, բարյացակամ թվալ: Նրանք հաղթաթուղթը պարզությունն է, ինչը մեծամասամբ պարզապես տպավորություն է, ոչ թե իրականություն: Նպատակին հասնելու համար օգտագործում են բոլոր միջոցները: