Կոնկրետ հարց կար, որ պետք է արված լիներ քաղաքական գնահատականի մասով, բայց մենք` ընտրողներս, պետք է էս հարցը լուծենք առաջիկա ընտրություններում. ՀՀԿ-ն, որպես հակասահմանադրական ճանապարհով իշխանությունը զավթած կառույց, պետք է դատապարտվի (քաղաքական գնահատական), ապա անցումային արդարադատության միջով անցնի ընտրություններից հետո` վերակազմակերպվի, մաքրվի կամ լուծարվի:
ՀՀԿ-ն չպետք է անցնի ԱԺ, քանի որ անցնելու դեպքում դե գնա բացատրի, որ ԱԺ ընդդիմությանը չես ճնշում և արգելում` չի լինի էդպես ու ճիշտ չի լինի:
Մյուս կողմից էլ, ՀՀԿ-ն այս ձևով քաղաքական քաղծկեղ է, ինքը խանգարելու է առողջ քննադատության կայացմանը, ինքը մեզ անընդհատ անցյալի հետ հարաբերության է մղում:
Ես շատ եմ գնահատում մեր հանրության ներողամտությունը, բայց, երբ որոշ հանրապետականներ «անշառ», «անաղարտ», «կապ չունեցողի» դիրքից քննադատում են ինչ-որ երևույթներ, մարդկանց` իրոք զարմանում եմ, լավ, բա ո՞վ է պատասխանատու, միայն Մանվե՞լը, թե դուք ևս նույն Մանվելի մասով պատասխանատվություն ունեք, լավ, ձեր կուսակցության ղեկավարը Սերժը չի՞, ինքը հեչ ոչ մի բանի հետ կապ չունե՞ր, թե ինչ վատ բան կար Մանվելն էր մեղավոր, իսկ լավ բաների տերը դո՞ւք եք:
հ.գ. վերջին պարբերությունը էս երկու օրվա լայվեր-հարցազրույցների էմոցիոնալ արձագանք էր` հռետորական հարցերով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել