Դեկտեմբերի 5-7ը Բրյուսելում մասնակցեցի ԵԺԿ Կանանց խորհրդի կոնգրեսին և ԵԺԿ Կանանց խորհրդի նոր նախագահի ընտրությանը։ ԵԺԿ ընտանիքի անդամ մոտ 50 երկրների կանանց կազմակերպությունների ղեկավարների կողմից ԵԺԿ Կանանց խորհրդի նախագահ ընտրվեց Մարիա Գաբրիելան, ծագումով բուլղարացի և Բուլղարիայի նախկին արտգործնախարարը։ Վերջին տարիների ընթացքում Մարիա Գաբրիելան շատ ակտիվ դերակատարութուն է ունեցել Կանանց խորհրդի աշխատանքներում։ Կոնգրեսի քննարկումների ընթացքում իմ գործընկերներին մանրամասնորեն ներկայացրեցի Հայաստանում տեղի ունեցող գործընթացները և դրանցից բխող հետևանքները։ Պետք է առանձնացնեմ ԵԺԿ Կանանց խորհրդի պատվավոր նախագահ Դորիս Պակի հետ իմ քննարկումները և այն մտահոգությունները, որոնց մասին նա մշտապես բարձրաձայնում է, լավ տեղեկացված լինելով Հայաստանում տեղի ունեցող քաղաքական բարդ զարգացումներին։
Возможно, это изображение учеба и текст
Возможно, это изображение текст
Возможно, это изображение ‎текст
Возможно, это изображение один или несколько человек, люди учатся и толпа
Возможно, это изображение один или несколько человек и текст
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել