Նիկոլի՝ այսօրվա հպարտ հայտարարությունն առ այն, որ Հայաստանում կա 3 մլն վարչապետ, ինձ հիշեցրեց տարիներ առաջ ընկերներիցս մեկի այցը Չինաստան։ Այնտեղ մի պաշտոնյայի հետ էր հանդիպել, ու խոսք էր գնացել այդ ոլորտի նախարարի մասին։ Ընկերս հարցրել էր, թե արդյո՞ք ապագայում նախարար դառնալու մտադրություններ չունի էս մեր պաշտոնյան։ Էս մարդն ահավոր զարմացել ա հարցի վրա. «Ախր դու մի հատ էդ մարդուն տես, իրա գիտելիքները, իր անցած ճանապարհը, ես ո՞նց կարամ իրա տեղը լինեմ»։
Այն, որ Փաշինյանն այսօր նշում է 3 մլն վարչապետների մասին, մեր մեծագույն խնդիրներից է։ Սա խոսում է հասարակության մեջ կրիտիկական ընկալման տոտալ բացակայության մասին։
Նախարար կլինե՞ս։ Հա, խի՞ չէ որ։ Իսկ պատգամավո՞ր։ Կարելի ա։ Լավ, հլը գնա ավագանի, հետո մի բան կանենք։
Էս ա վիճակը։
ՀԳ. Սիրում եմ բոլորի՜դ։