• Ադրբեջանում շարունակում են «մունաթ գալ» Ֆրանսիայի վրա։ Բողոքի նոտայից զատ՝ այսօր «Թրենդ» պաշտոնական լրատվագործակալությամբ լուր տարածվեց, որ Ադրեջանն իրավասու է բարձրացնելու ԵԱՀԿ Մինսկի համանախագահության ինստիտուտից Ֆրանսիայի դուրսբերման հարցը։
• Ասվածը նորություն չէ՝ հաշվի առնելով, որ Ֆրանսիայի վրա իրենք միշտ են «ատամ ունեցել»՝ պնդելով, որ այդ երկրում կա ազդեցիկ հայկական համայնք, և վերջինս չի կարող անկողմնակալ լինել ԼՂ հարցում։
• Ուշագրավն այստեղ այն է, որ ասելիքը հնչեցվել է «անկախ փորձագետ Թահիր Սաբիթովի» շուրթերից, որի մասին թե՛ Գուգլի որոնողականը, թե՛ ՖԲ տվյալապաշարները լռում են։ Կարճ ասած՝ а был ли Сабитов, թե՞ Բաքվում պետական սպառնալիք-դիրքորոշումը «չերեզով» տեղ հասցնելու նոր ձև են հորինել։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ElbakeanEdgar/posts/2025846360795172
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել