Փաշինյանին ու թավշյա դմբոներին ինձնից էլ մեծ վերպահումով չվերաբերվեք, բայց երբ հրճվում եք Բելոռուսի անբռնազբոս կեցվածքով, էդ маме на зло себе ушы отрежу սերիայից է։

Հա՛, ՀԱՊԿ ֆորմատում վերջին սրացման պատրվակը բացարձակ անտաղանդ ու նույնիսկ հակապետական քայլերն էին, որոնց պատասխանատուն Փաշինյանն է։

Հա՛, արտաքին քաղաքականությունը մենք տապալել ենք ու դրա պատասխանատուն էլ Փաշինյանն ու թավշյա դմբոներն ենք։

Բայց դե նենց չէր, էլի, որ Բելոռուսը սենց զոլըտ պահում էր դաշնակցային հարաբերությունները ու կեղտոտություններ չէր անում մինչ այդ։

Ու առավել ևս, սա չի կարող նշանակել, որ մեր ներքին կռիվներին Լուկաշենկոն, Նազարբաևը կամ էլ թեկուզ Անգլիայի թագուհին պետք է գնահատեն ու մեզ ուղղություններ տան։ Մի պարզ պատճառով՝ էդ ՄԵՐ ներքին հարցերն են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել