Իշխանական քարոզչության հերթական հիմար մուտիլովկեքը՝ պետությունն ու կրոնը պիտի տարանջատվեն, կաթողիկոսը չպիտի վախենա հայ ժողովրդից, ու վերջապես, ընդդիմությունը քաղաքական օրակարգ չունի դրա համար գեյերի ու աղանդների մասին է խոսում:

Սկսեմ վերջից. Փաշինյանի շնորհիվ իր իսկական ընդդիմությունը կարա խոսա ցանկացած թեմայով: Չկա ոլորտ, որտեղ չի արձանագրվել կտրուկ անկում՝ լինի դա տնտեսություն, անվտանգություն, արդարադատություն, թե արտաքին քաղաքականություն: Բոլոր ֆրոնտերով վիճակագրորեն ապացուցված տապալում է ու սրա մասին առնվազն ես անընդհատ խոսել եմ և խոսելու եմ:

Երկրորդ. ցավոք սրտի հայ ժողովրդի մաս են կազմում նաև արտասահմանից կառավարվող աղանդավորներն ու ահաբեկիչները: Հաշվի առնելով, որ հանրապետությունում հիմա տիրում է լիարժեք անարխիա՝ այդ խմբերից եկող վտանգը էականորեն աճել է: Սա էլ ավելի կարևոր է, եթե հաշվի առնենք, որ Հայ Առաքելական Եկեղեցին բազմաթիվ օրակարգային վեճեր ունի աշխարհաքաղաքական տարբեր բևեռների և, ըստ այդմ, դրանց հատուկ ծառայությունների հետ: HSBC-ում հենց ընենց փայ չեն ստանում...

Եվ երրորդը՝ պետության և կրոնի սերտաճումը նոր-նոր է դառնում խնդիր, քանի որ Կյանքի Խոսքը իր ձեռքերում է կենտրոնացնում ազդեցության լուրջ լծակներ: Նույն ռիսկը չկար Հայ Առաքելական Եկեղեցու դեպքում, քանի որ այն կրոնական կառույց չէ, այլ պետականության ռեզերվային կոպիա, որը ուժի մեջ է մտնում աղետի դեպքում: Ու քանի որ վերոհիշյալ արտաքին ուժերը այդ աղետը մեզ մոտեցնում են, ՀԱԵ-ն էլ իրենց հիմնական թիրախներից մեկն է:

Հ.Գ. լավ, սաղ հեչ, նախագահի ու վարչապետի կնանիքի թիկնապահներն էլ հեչ, նորմալ բան ա: Լավ կաթողիկոսին էլ հլը մոռանանք: Ինձ ո՞վ կբացատրի, ինչո՞ւ թիկնազոր ունի Գագիկ Հարությունյանը: Չասեք ՍԴ նախագահի ստատուսն ա, որտև ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանը չունի: Գագիկ Հարությունյանն ԲԴԽ անդամության էն թեկնածուն էր, ում օգտին տրված ԵԼՔ-ի քվեները, ըստ Փաշինյանի, կեղծվել էին, ինչը իհարկե իր հերթական մուտիտն էր: Ասածս ինչ ա, տղերք պինդ բռնվեք վլաստից, որտև երբ որ կորցնեք, շատ ոռի բաներ են ձեզ սպասում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել