Կարևորի մասին 

Այսօր՝ ԱԺ հերթական նիստերի քվեարկության ժամանակ, բավարար ձայներ չհավաքեց և, հետևաբար, չընդունվեց Ամենայն հայոց կաթողիկոսին հատուկ պետական պահպանություն տրամադրելու մասին նախագիծը: 

Մի կողմ թողնելով տրամաբանական փաստարկներն այն մասին, որ կաթողիկոսը բարձրաստիճան պետական պաշտոնյա չէ, ինչպես նաև պետությունը և եկեղեցին մեր երկրում դարեր ի վեր անջատ կառույցներ են համարվում (ինչն, ի դեպ, ֆիքսված է նաև Սահմանադրությամբ)՝ պարտավոր ենք փաստել, որ նախագիծը հեղինակած ուժը մեծ ցանկության դեպքում իրենց իսկ ձայներով կարող էր ապահովել 1-ին ընթերցմամբ անցումը: 

Ինչ վերաբերում է «Ծառուկյան դաշինքի» քվեարկության վերաբերյալ հնչած տարատեսակ խոսակցություններին, ապա դրանք ավելի քան անպտուղ են և անտրամաբանական, քանի որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համոզմունքները թույլ չեն տալիս ո՛չ հիմա, ոչ էլ ապագայում դեմ քվեարկել Հայաստանյաց առաքելական եկեղեցու բարօրությանն ուղղված որևէ նախագծի, այնպես որ, նախընտրական այս շրջանում արժևորե՛ք ժամանակը և տվյալ ուղղությամբ զուր ջանքեր մի՛ գործադրեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել