Boomnews.am-ը գրում է.

Զարմանալի պատահականության այս նյութում տեղ գտնող մարդկանց մեծ մասը մասնագիտությամբ կամ դերասան է, կամ` հումորիստ։ Նրանք որոշեցին իրենց «կյանքը կապել» երաժշտության հետ և այսօր համարվում են Հայաստանի ամենապահանջված երգիչները ու երգչուհիները, որոնց հրավիրելով պատվիրատուն վստահ է, որ ազատ տեղ չի ունենալու։

Հայաստանում այս պահին այս ցուցակի առաջատարը հումորիստ, դերասան, հաղորդավար ու երգիչ Արամ MP3-ն է։ Հայաստանում չկա գեթ մի աղմկահարույց միջոցառում կամ բիզնես ինչ որ գործունեության «ծննդյան տարեդարձ», որին հրավիրված չլինի Արամը։ Ասում են, Արամը հոնորարները 30-40 րոպե երգելու համար տատանվում է 2-4 միլիոնի շրջանակներում՝ հաշվի առնելով, թե քանի անձից բաղկացած ինչ պայմաններում տեղի ունեցող միջոցառում է։ Իսկ եթե ողջ միջոցառումը հիմնված է իր անձի վրա, ապա գումարները գրեթե կրկնապատկվում են։

Երբ Արամը որոշեց միայնակ հանդես գալ վերջ դրվեց Արամ և Գարիկ դուետին (երաժշտական առումով) , Գարիկը Արամին նոր փոխարինող գտավ ի դեմս սիրված երգուչհի Սոնա Ռուբենյանի։ Գարիկի և Սոնայի բոլոր կատարումները սիրված են երիտասարդի շրջանակներում, քանի որ նրանց գործիքավորման մեխը հարազատ է հատկապես երիտասարդներին, իսկ նրանց՝ «Իմ լուսին» երգի կատարման տարբերակը շատերի կողմից սիրվեց։

Գարիկ և Սոնա դուետը նույնպես համարվում է ամենապահանջվածներից հատկապես կոորպորատիվ միջոցառումների համար։ Նրանց հոնորարների մասին տարբեր գներ է շրջանառվում։ Շշուկներ են տարածվում, որ նրանց հետ նորմալ գին պայմանավորվելը այդքան հեշտ չէ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել