Ես սովորաբար հեռու եմ մնում կոնսպիրոլոգիայի մութ լաբիրինթներում խարխափելուց, բայց էս Չարլզ Վինձորի այցի մասով մի բան ասեմ.
Բացառվում ա, որ բրիտանական գահի ժառանգորդը հանք բացելու համար կամ բարեգործական ծրագրի շրջանակներում այցելի «ճ» կլասի պուճուր landlocked չդեմոկրատական մի երկիր, որը ստրատեգիչեսկի ֆորպոստ ա մի այլ երկրի, որն անընդհատ հակադրվում ու շպիոնական ու այլ սկանդալների մեջ ա հայտնվում Ալբիոնի հետ: Այցելի մի երկիր, որը հակառակորդ ա մի այլ երկրի, որտեղից BP-ն նավթ ա հոսեցնում: Այցելի մի երկիր, որը հեչ վատ չի Մերձավոր Արևելքի շիական առանցքի հետ ու հակառակը` խորքային խնդիրներ ունի սուննիական բլոկի առաջատարներից ոմանց հետ (նոր աշխարհաքաղաքական ռեալություններում դա մոդայիկ չի ու չի հասկացվում): Միացյալ Թագավորության դիվանագիտական ավանդույթներում չկա տենց ճիշտ:
Էդ բարեգործությունը միայն քող ա: Նույնիսկ հանքն ա քող, թեև 2-րդ աստիճանի: Տակը մի բան կա: Կամ էլ կարող ա սխալ տպավորություն ունեմ :ՃՃՃ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ararat.mirzoyan/posts/10201180761262111
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել