2018-ի նոյեմբերը թերևս նշանավորվեց Միացյալ Նահանգների կողմից սահմանված պատժամիջոցների աճով: Նոյեմբերի 5-ին ուժի մեջ մտավ Իրանի դեմ երկրորդ և ավելի լայն պատժամիջոցների փաթեթը: Վաշինգտոնում սկսել են քննարկել Ռուսաստանի դեմ ուղղված միջոցների նոր փաթեթի հարցը, որը ստացել է «դրակոնյան պատժամիջոցներ» ոչ պաշտոնական անվանումը: Հետաքրքրական է, որ եթե Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու դեպքում Միացյալ Նահանգների և Եվրոպայի մոտեցումները, ընդհանուր առմամբ, համընկնում են, ապա նույնը չի կարելի ասել Իրանի դեմ պատժամիջոցների մասով. Թրամփի քաղաքականությունն Իրանի դեմ, մասնավորապես`իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համատեղ գործողությունների ծրագրից դուրս գալը, եվրոպական գործընկերների դժգոհությունն է առաջացրել Վաշինգտոնի հանդեպ:

Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ սա ոչ մի կերպ չի կանգնեցնում Թրամփի վարչակազմին դադարեցնել Թեհրանի դեմ միակողմանի գործողությունները: Եվ պետք է ընդունել, որ, չնայած եվրոպական առաջնորդների հայտարարություններին, որոնք իրենց պատրաստակամությունն են հայտնել Իրանի հետ գործարքի և եվրոպական ընկերությունների պաշտպանությանը՝ արտատարածքային (երկրորդական) պատժամիջոցներից խուսափելու հարցում, եվրոպական բիզնեսն, այնուամենայնիվ, ընտրեց «լսել» Վաշինգտոնին ոչ թե իրենց երկրների, ինչպես նաև Եվրահանձնաժողովի իշխանություններին՝ արդյունքում դուրս գալով իրանական շուկայից:

Հետաքրքրական է Եվրահանձնաժողովի արձագանքը Համաշխարհային միջբանկային ֆինանսական հեռահաղորդակցության միության (SWIFT- Society for Worldwide Interbank Financial Telecommunications) որոշման հետ կապված (ըստ որի այն իր համակարգից անջատել է Իրանի կենտրոնական բանկն ու այլ ֆինանսական հաստատությունները). «Մենք կարծում ենք, որ այս որոշումը, թերևս, ցավալի է»,- սա էր ԵՄ պաշտոնական ներկայացուցիչների պատասխանը: Դրանից հետո զարմանալի չէ ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարության հայտարարությունն առ այն, որ որ իրենք մտահոգված չեն Եվրամիության նախաձեռնությամբ`ստեղծել Թեհրանի հետ արտաքին առևտրի կարգավորման հատուկ մեխանիզմ՝ շրջանցելով ԱՄՆ շրջափակումները, քանի որ եվրոպական ընկերությունները, միևնույն է, հեռանում են Իրանից: 

Պետք է նաև նշել, որ չնայած գործընկերները ստիպված են խստորեն հետևել ամերիկյան պատժամիջոցներին նույնիսկ իրենց տնտեսության վնասների հաշվին, (օրինակ` էնեգոռեսուրսների մատակարարման հարցում), այնուամենայնիվ, իր տնտեսական և քաղաքական շահի համար ինքը՝ ԱՄՆ-ն, միշտ պատրաստ է բացառություններ անել իր ընկերությունների և իր համար կարևոր նախագծերի համար (ռուսական տիտանի մատակարարում Boeing-ի, հրթիռային շարժիչների համար, ռուսական վառելիք ամերիկյան ատոմակայանների համար)։ 

Եվ թերևս հաճախ պատժամիջոցները նախատեսված են ամերիկյան ընկերությունների համար առավել նպաստավոր մրցակցային պայմաններ ստեղծելու և առաջին հերթին Ռուսաստանին դուրս մղելու համար այն ոլորտներից (էներգետիկա, մետալուրգիա և ռազմատեխնիկական համագործակցություն, բանկային ծառայություններ), որտեղ Ռուսաստանը և ԱՄՆ-ն ուղղակի մրցակիցներ են։

#USA #IRAN #RUSSIA #sanctionsarecoming

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել