3 օր ա՝ արքայազն Չարլզը Հայաստանում է։ Որևէ տրանսպորտային դժվարություն զգո՞ւմ եք։ Ես չեմ նկատում ոչ մի բան։ Ու հիշեք՝ Լուկաշենկոյի, Փութինի, Մեդվեդևի, Կիրիլ պատրիարքի կամ էլ եսիմ ում այցի ժամանակ քաղաքում ինչ ա կատարվում։
Դրանից, բնականաբար, որևէ գեոպոլիծիկ հետևություններ անել պետք չի։ Անգլիան էլ ա կայսրություն, Ռուսաստանն էլ, բոլոր բխող հետևանքներով։ Ընդամենը փիառի մի հատ դրվագ է։ Անգլիան կարողանում է աշխարհին (տվյալ դեպքում՝ մեզ) ներկայանալ իր գեղեցիկ կողմով՝ ազնվականությամբ։ Իսկ ռուսները ոնց որ տանն են դեռժիմոռդա, նենց էլ՝ դրսերում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել