#ընտանեկան_օրենսգիրք

Կառավարությունը հավանություն տվեց «Ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծի վերաբերյալ կա­­ռա­­վա­րու­թյան առաջար­կությանը:

#Օրինագիծ 
Առաջարկվում է բացառել նույն սեռի անձանց միջեւ ամուսնությունների կնքումը:

#Կառավարության_առաջարկ
Գործադիրն առաջարկում է գործող օրենքը թողնել անփոփոխ, քանի որ Սահմանադրությամբ սահմանվում է, որ ամուսնությունը հնարավոր է կնոջ և տղամարդու միջև, իսկ Ընտանեկան օրենսգրքով սահմանվում է, որ ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը, ուստի արդեն իսկ կարգավորված է օրենքի նախագծով կարգավորման ենթակա խնդիրը:

#armgov

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել