ՀՀ Ազգային ժողովը շարունակում է հերթական նիստերի աշխատանքը: Իրավունքի ուժով արձակված խորհրդարանի վերջին քառօրյայի օրակարգում է «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Նշենք, որ քառօրյա նիստերի առաջին օրը ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը անդրադարձել էր բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշներին: Ըստ նրա՝ 2019 թ․-ին ակնկալվում է ունենալ 1 տրիլիոն 490.6 մլրդ դրամ եկամուտների, 1 տրիլիոն 642,2 մլրդ դրամի ծախսերի ցուցանիշների մակարդակ:

Նախագծով դեֆիցիտը ծրագրվել է 156.6 մլրդ դրամ: 2019 թվականին կանխատեսվում է ՀՆԱ-ի 4.9 տոկոս իրական աճ, 2019 թվականին մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքը կկազմի 4604 դոլար: ԱԺ նիստերի օրակարգում է նաև թվով 13 նախագիծ, այդ թվում նաև՝ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ, «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը և այլն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել